17 օր անց Բանգլադեշի փրկարարները փլատակների տակից դուրս են բերել հրաշքով կենդանի մնացած մի կնոջ. Ռեշմին գործարանի աշխատակցուհիներից է եղել: Նա 17 օր անկացրել է 8 հարկանի շենքի փլատակների տակ. տեղեկացնում է mignews.ru-ն: Սա իսկապես կարելի է հրաշք համարել, որովհետև փրկարարները, այլևս հույս չունենալով, որ որևէ մեկին կենդանի կգտնեն, փլատակները մաքրելու համար ծանր տեխնիկա էին օգտագործում: Բարեբախտաբար փրկարարները ծանր մեքենայով դեռևս չէին հասել այն հատվածին, որտեղ հենց Ռեշմին է գտնվել: Եվս երկու ժամ և 17 օր հրաշքով կենդանի մնացած կինը գործարանի զոհերի ցանկը կհամալրեր: Հիշեցնենք, որ անվտանգության կանոնները չպահպանելու, հանցավոր անտարբերության պատճառով ապրիլի 24-ին Բանգլադեշում տեղի ունեցավ գործարանի փլուզում, ինչի հետևանքով զոհերի թիվն արդեն 1000-ի հասնում:
Օրվա լուսանկարը. կնոջը փլատակների տակից դուրս են բերել 17 օր հետո, «բուլդոզերն» աշխատեցնելուց 2 ժամ առաջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet