▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղի՞ց քեզ այնքան գումար, որ կարողանում ես ընտանիքով Իտալիա մեկնել ու հանգստանալ

Համաձայն ՀՀ Սահմանադրության, ամեն ոք ունի հանգստի իրավունք... Նախարարներն ու այլ պաշտոնյաները՝ նույնպես: Բայց երևի այնքան էլ կոռեկտ չէ, աղքատության ու սոցիալական կեղեքվածության խորապատկերին՝ գալ ու պատմել իտալական հանգստի մասին, երբ քո ոլորտում հազարավոր մարդիկ ապրում են չքավորության մեջ, երբ հարյուրավոր գիտնականներ անկողին են մտնում թերսնված, երբ բուհերի շատ դասախոսներ ստիպված են կրկնուսույցի դեր ստանձնել՝ հաց հանապազօրյայի խնդիրը լուծելու համար, երբ քո անդեմության հետևանքով՝ շատ դասախոսներ զրկված են աշխատելու ու ընտանիքը կերակրելու հնարավորությունից... Ի վերջո, քո նախարարական աշխատավարձը հազիվ պիտի բավականացներ ընթացիկ հարցերը լուծելու, նվազագույն պահանջմունքները բավարարելու համար... Ուրեմն, որտեղի՞ց քեզ այնքան գումար, որ կարողանում ես ընտանիքով Իտալիա մեկնել ու հանգստանալ: Գոնե մի բարձրաձայնեք, առավել հանդուգն կերպով մի ծաղրեք մյուսներին, ցույց մի տվեք, որ ապրում եք ոչ միայն աշխատավարձով... Ամոթ է պարզապես... Ոչ ոք ձեզանից ձեր իշխանական կայֆերը չի խլում, չի ասում, թե շարքայիններիս նման պահվեք ձեր խեցու մեջ ու անուժությունից պատերին բախվեք... Ապրեք՝ ոնց ուզում եք, բայց պահեք ձեր ցինիզմը... Հատուցման օրվա մասին էլ մի մոռացեք...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее