Ինձ համար չկա «Նոր Հայաստան» հասկացողություն: Հայաստանը Հայաստան է իր անցյալով եւ ներկայով: Խոսելուց, կոչեր անելուց առաջ պետք է մի լավ ծանրութեթեւ անել, թե ի՞նչ ես ուզում, եւ ուզածիդ հասնելու համար չպետք է շահարկես Հայաստան բառը: Նույնիսկ «Նոր Հայաստանը», որ դեռ պետք է գա, այնքան հին է, որ նրան «նոր» որակելը մեղք է: Չձեւակերպելով «Նոր Հայաստանի» տեսլականը եւ առաջնորդվել միայն էմոցիաներով՝ կարող է հանգեցնել նորանոր կորուստների, եւ այն ժամանակ «Նոր Հայաստանը» իրոք կարող է որոշների համար վերածվել դժոխքի: Հայաստանը շահարկման համար չէ, Հայաստանը ապրելու, արարելու, հանդգնելու, ստեղծագործելու, վերջապես քարը քարին դնելու եւ միացնելու համար է: Ոչ թե ստեղծեք «Նոր Հայաստան» այլ լավացրեք կյանքը, որ մարդիկ, իրենց բախտը անիծելով, չհեռանան էս երկրից: Ոչ ոք չի կարող ստեղծել «Նոր Հայաստան»: Ոչ ոք Աստված չէ: Աստծուն ձեռնոց մի նետեք: Մի բզկտեք էս երկիրը, ափսոս է:
Հարություն Հարությունյանի գրառումը
Ֆեյսբուք