▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման սկանդալային խոստովանություն կարող էր անել միայն Հայաստանի իրավապահ մարմնի ներկայացուցիչը

Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն իր պաշտոնանկությունն այսպես է մեկնաբանել.

«Ես եմ խնդրել ինձ ազատեն, որպեսզի մի քիչ ինձանով զբաղվեմ»...

Նման սկանդալային խոստովանություն կարող էր անել միայն Հայաստանի իրավապահ մարմնի ներկայացուցիչը...
Նշանակում է, այս մարդիկ երբեք իրենք իրենցով չեն զբաղվում, չեն հետևում իրենց գիտելիքների նորացմանն ու հարստացմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանը, անձնական իմիջի ձևավորմանը...
...Հիշեցի կոմունիստների ժամանակի մի քաղաքի առաջին քարտուղարի խոսք.

«Մութաֆյան ջան, դու պլենումում ասիր, թե կուսակցական պատասխանատուները գիրք չեն կարդում, մեր արվեստին անտեղյակ են, երաժշտություն չգիտեն...Սխալվում ես, դպրոցական տարիներին ինչ կարդացել եմ, լրիվ հիշում եմ»...

 

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее