▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման ճանապարհով առաջին հերթին հարվածում են սեփական թիմի հեղինակությանը

Նոր Նորքում էսօր հարվածել են Իլուր.ամ-ի լրագրողներից մեկին: Ցավոք, մեր իրականության մեջ էդպես էլ չհասկացան, որ լրագրողների հանդեպ նման վերաբերմունքն անթույլատրելի է: Անկախ ամեն ինչից: Նույնիսկ եթե անձնական թշնամություն կա: Ահավոր տհաճ է նման դեպքերի հանդիպելը: Հասկանում եմ, որ մարդկանց նյարդերը լարված են, բայց եթե չեն հասկանում, թե ինչ է նշանակում խոչնդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը, գոնե թող հասկանան, որ նման ճանապարհով առաջին հերթին հարվածում են սեփական թիմի հեղինակությանը:

Մյուս կողմից էլ իմ բոլոր լրագրող գործընկերներին կոչ եմ անում ավելի զուսպ և հատկապես զգույշ լինել: Չգիտեմ, կարողա և պատահականություն չի, որ սենց դեպքերը հիմնականում լինում են ՀԱԿ երիտասարդների և այդ ուժին սպասարկող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, բայց մեկա պայքարի նման ոչը խիստ անընդունելի և դատապարտելի է:

 

Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее