▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարը պարտադիր պետք է ունենա՞ շքեղ առանձնատուն, շահութաբեր բիզնես և «ավտորիտետ» ընկեր

Հասարակության մեջ արմատացած է մի կարծրատիպ, ըստ որի նախարարը պարտադիր պետք է ունանա շքեղ առանձնատուն, շահութաբեր բիզնես և «ավտորիտետ» ընկեր:

Իրականում կառավարության անդամն իշխանության դեմքն է, պետության իմիջի բնութագրիչը: Բարձր մակարդակի հարաբերություններում նա է ներկայացնում պետությունն ու ժողովրդին: Նա է կառավարության ծրագրին միս ու արյուն տվողը, ժողովրդի ազատ ու բարեկեցիկ կյանքի երաշխավորը: Սակայն, երբ չի դիմանում պաշտոնի ծանրությանը, դրանից բխող գայթակղություններին, չարաշահում է իրեն տրված իշխանությունը, հավակնություններն ուղղում սեփական երազանքների իրականացմանը` գցելով ամբողջ կառավարության վարկը:

Այդպիսինների մուտքը կառավարություն կանխելու համար Հռոմում նախատեսված էին նյութական և բարոյական ցենզեր: Միջնադարում կառավարության կազմ կարող էին ընդգրկվել ազնվական բարձր տիտղոս ունեցողները, որոնց կառավարելու իրավունքը սահմանում էր արևից կաթած միապետը և, որպես ի վերուստ տրված շնորհ, փոխանցվում ժառանգաբար: Ներկա ժողովրդավարական երկրում կառավարության անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև բոլորը հավասար են և ցենզեր չկան: Սակայն մեր ոչ բոլոր քաղաքացիներն են իրենց պատկերացնում բարձր պաշտոններում, բայց ոչ թե այն պատճառով, որ կառավարելու հմտություններ չունեն, այլ որովհետև չունեն շքեղ առանձնատուն, շահութաբեր բիզնես ու  «ավտորիտետ» ընկեր:

Վահե Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее