Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակտիվիստ Շողեր Մելքոնյանը ներկայացրեց իր պարանոցը համբուրած ոստիկանի հետ միջադեպն ու բախումը ոստիկանների հետ Կոմիտաս 5-ում.
«Նա օգտվեց այն հանգամանքից, որ ես ինձ թույլ էի զգում: Նա ձեռքը դնելով կոկորդիս անցավ բոլոր թուլատրելի սահմանները: Նրա շուրթերը հպվում են պարանոցիս, իսկ ես դա չեմ էլ զգացել: Ավելի ուշ երբ ընկերներս ցույց տվեցին նկարը, ես զարմացա».
Շողերը նշել է նաև, թե մինչ դա նա նկատել էր, որ մի ոստիկան մշտապես իրեն հետապնդում էր.
«Իբր հոգատար ոստիկան էր, հարցնում էր, ինչի՞ կարիք ունեք, ջուր կուզե՞ք, Ձեզ լա՞վ եք զգում: Իսկ իրականաում նա ընդամենը լավ ոստիկանի դեր էր խաղում: Բայց ամենասարսափելին այն էր, որ ինձ բռնի ուժով փրձում էին մոտեցնել և մտցնել ոստիկանական մեքենան»,-ավելացրեց ակտիվիստը` նշելով, որ Արաբկիրի ոստիկանապետը մոտեցել է իրեն և հայհոյել:
Շողերը կոչ է անում կականց ու աղջիկներին չամաչել և բարձաձայնել ոստիկանների սանձարձակությունները` ցույց տալով նրանց իրական դեմքը: