Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը գրում է․
Բժշկության մեջ գոյություն ունի մի գեղեցիկ երևույթ, որը կոչվում է «Միկրոխիմերիզ»: Դա այն մասին է, որ հղի ժամանակ երեխայի որոշ քանակության բջիջներ, հնարավոր է տասնամյակներով, մնան մոր օրգանիզմում: Անգամ այն դեպքում, եթե այդ երեխան չի ծնվել, միևնույնն է, նրանից մի որոշ բան երկար ժամանակ մնում է մոր մոտ:
Հաճախ հենց նաև սրանով է բացատրվում այն անտեսանելի կապը մոր ու երեխաների միջև, երբ մայրը զգում է իր զավակին անգամ այն պարագայում, երբ նա նրանից բավական հեռու է:
Քիչ առաջ տեսա, որ մի չարիք գնացել էր դեռևս 44-օրյա պատերազմից անհետ կորած համարվող մի զինվորի տուն: Հայրն ու մայրը ուրախ-զվարթ քծնում էին տիկնոջը, նա էլ իր տարերքի մեջ էր. կամեռաներ, ֆոտոներ, ինստագրամի ռիլը պատրաստ ա: Երևի ծնողները մոռացան հարցնել անգամ, թե ինչ գործ ուներ իրենց 6 ամսվա ծառայող որդին պատերազմի դաշտում...Не до этого.
Ես միշտ ցանկացել եմ հավատալ, որ իրենց զավակի արյունը կանխիկով վաճառողներն անգամ հոգու ամենախորքում ցավ ու ամոթ են զգում: Հատկապես՝մայրերը, ովքեր 2 կոպեկի համար գրկախառնվում են իրենց զավակի դահճի հետ:
Ես ուզում եմ հավատալ, որ այդ մարդկանց համար առաջնահերթ իրենց զավակն է, հետո նոր մնացած աշխարհը: Ուզում եմ վեհ բաներ վերագրել մարդկանց, ովքեր գուցե չեն հասկանում, թե ինչ սխալ բաներ են անում:
Լավ, փողը՝ փող, ծաղիկն ու կամեռեքն էլ մի կողմ, բայց լավ, արյունը ո՞նց են էտքան հեշտ ջուր դարձնում: Անգամ գենետիկայի առումով ա դա դժվար, բայց փողը բթացնում ա ամեն բան...