▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի վերջին խնդրանք

Մի վերջին խնդրանք

Ժպիտդ նկարիր աչքերիս ամպին
Գարնան սեթևեթ արևի նման:
Որ երբ անձրևեմ կարոտի ճամփին,
Քո տաք ժպիտից արև գողանամ:

Ինչքան էլ ցրտեմ անցյալի նման,
Հուշերի նման ինչքան էլ պաղեմ,
Անհույս օրերի ծաղրանքում խնդամ
Կամ անդարձության դռները բախեմ,
Կանչեմ,ինքս էլ ինձ,-Զու'ր է,-ասելով,
Սպասե~մ,ինքս էլ հենց կոչելով խաբկանք,
Թեկուզ հավատամ միշտ կասկածելով,
Անխիղճ վատնելով հույս ու հավատամք,
Թեկուզ,այ` էդպես,գա~մ ու կանգ առնեմ
Ժամանակ կոչվող վերջին վայրկյանին,
Մինչև աչքերս մշուշում փակեմ,
Ժպիտ նկարիր աչքերիս ամպին,

Սիրելով հանգե~մ...


Ազատ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее