Մի երկու նորաթուխ, հավանաբար ավանդապաշտ գյուղից եկած ոստիկան «համբույրի քարը» գցել են փոսը, հազար խելոք, լուրջ գործերը թողած, քանի օր է «պաչիկախառն» ջուր են ծեծում...
Սիրեք, համբուրվեք, պաչպչվեք, բազմացեք, բազմացրեք, սակայն դա էլ մի քաղաքականացրեք: Բարևը քաղաքականացրեցինք, հիմա էլ պաչի՞կն ենք քաղաքականացնում...
Մյուս կողմից, եթե այդ անմեղ պաչիկը այսքան բուռն, լուրջ քննարկման թեմա է դարձել, ուրեմն կյանքը լավ է, անհոգ ու լիարժեք…
Մի բան հաստատ լավ է, քանի օր է համբույրով քնում եք, համբույրով արթնանում…
Երազների մասին տեղյակ չեմ, առայժմ ոչ մեկը չի գրել…
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք