Արդեն տեղեկացրել ենք, որ ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից անցած գիշեր, ծայրահեղ ծանր վիճակով և գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը:
Ըստ բժիշկների, Մհեր Խլղաթյանի վիճակը ծանր է, բայց կայուն: Ընդամենը մեկ շաբաթ առաջ բանակ զորակոչված Մհերի հարազատները նշում են, որ նորակոչիկը զորամասում դաժան ծեծի է ենթարկել:
ՊՆ քննչական ծառայության ավագ ենթասպա Մերի Սարգսյանը Asekose.am-ի հետ զրույցում նշել է, որ դեպքի մասին մանրամասներ հնարավոր կլինի ներկայացնել ավելի ուշ. նրա խոսքով, ՊՆ քննչական ծառայության քննիչներն այս պահին Քարվաճառի Չոփռլուի զորամասում են:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի: