▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Խլղաթյանը գիտակցության է եկել. Սեյրան Օհանյան. razm.info

Razm.info-ն գրում է. վերջին տվյալներով Մհեր Խլղաթյանը գիտակցության է եկել։ Դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, դեռ պետք է պարզել՝ ուժ կիրառվել է նրա նկատմամբ, թե ոչ։ Նախնական տվյալներով կան ձերբակալվածներ, քրեական գործընթացով կանցնեն և կկրեն իրենց պատիժը։ Այս մասին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Լրագրողների հարցին, թե զինծառայողի ձեռքին ծխախոտի վառածի հետքեր կան, նախարարը նշել է, որ այդպիսի հետքեր չկան, և որ ինքը նման տեղեկություն չունի։

«Բացի այդ, զինծառայողը գիտակցության է եկել և ասում է, որ այդպիսի դեպք չի եղել։ Գործի հետաքննության արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության»,- հավաստիացրել է  Սեյրան Օհանյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее