▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ինքնիշխանությունը ոչ մի կայսրության չենք զիջելու. Ժիրայր Սեֆիլյան

Ազատության հրապարակում «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հավաքի ժամանակ իր ելույթում Շուշիի առանձնակի ջոկատի հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը նաև անդրադարձավ վերջին շրջանում անընդհատ շրջանառվող հայտարարություններին՝ մասնավորապես նշելով.

«Չէի կարող չանդրադառնալ տարածաշրջանային ռազմաքաղաքական  վտանգավոր զարգացումներին : Ժողովուդ, իսկապես պահը լուրջ է:  Հայնտվել են ստրկամիտ գործիչներ, որոնք բարձրացնում են մեր ինքնիշխանությունից հրաժարվելու և ՌԴ-ին հանձնվելու  հարցը: Մեզ հիշեցնում են անցյալ դարասկզբի  անցուդարձերը,՝ հաստատումներ անելով, թե պատմությունը սիրում է կրկնվել: Նման պնդումները սին են: Պատմությունը միշտ չէ որ կրկնվում է: Ավելին՝ ես համոզված եմ՝ այն չի կրկնվի, քանի որ մեր պատմության կերտողը մենք ենք: Մեր  ինքնիշխանությունը ոչ մի կայսրության չենք զիջելու:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее