▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայդանը դեռևս բոլորի կողմից ընդունված առաջնորդ չունի

Կիևում կարծեք թե իրավիճակը անդառնալիորեն հեղափոխական է՞ Բանակցություններն անարդյունք վերջացան: Սարսափելի ընդհարում է: Իսկ Մայդանը դեռևս բոլորի կողմից ընդունված առաջնորդ կարծեք թե չունի: Դժվար է նույնիսկ Մայդանում հստակ տարանջատել եվրոմիացման վճռական կողմնակիցներին յանուկովիչյան սոցիալական քաղաքականությունից դժգոհներից: Համենայն դեպս կառավարությունը  «կիսելու» յանուկովիչյան առաջարկը չի ընդունվել: Հետաքրքիր է, եթե հանկարծ Յանուկովիչը միանա եվրոմիացմանը, սոցիալականները կնահանջե՞ն: Կարծում եմ չի բացառվում, շատերը եվրոմիացման մեջ ՈՒկրինայի կոռւոմպացվածության փոփոխության հեռանկար են կապում: Բայց Յանուկովիչը չի գնա դրան, կարծում եմ ռուսական ճնշումից ավելի նրան և ուկրիանական օլիգարխներին վախեցնում է հենց կոռուպցիոն հնարավորությունների նվազեցումը: «Եվրոպական դաշտում» նրանք անելիք, մեծ հաշվով, չունեն թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով և շատ արագ  «դուրս կմղվեն»  ռեսուրսային յուրացումների դաշտից: նրանց «գործարարական հմտությունները» մշակվել են օրինազանցության փորձով: Ինչպես մերը:

 Հրանուշ Խառատյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее