Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հատուկ փորձ են անցկացրել` պարզելու համար, թե ինչպիսի ձայնն են կանայք և տղամարդիկ սեքսուալ համարում: Փորձի ժամանակ նրանք երկու սեռի ներկայացուցիչներին տարբեր ձայնագրություններ են տվել լսելու, որպեսզի այդ ցանկից նրանք ընտրեն ամենագրավիչները: «Երբ տղամարդն ուշադրությունը լարում է ` կանացի ձայնը լսելու համար, նա ակնկալում է լսել բարձ տեմբր և շնչառություն ձայնի մեջ»,- ամփոփելով իրենց ուսումնասիրությունը` ասել են գիտնականները: Նրանց կարծիքով` նման ձայնն առավելագույնս ասոցացվում է փոքրամարմին կանանց հետ, ինչպիսին, օրինակ Մերիլին Մոնրոն էր: Երբ կինը խոսակցության ընթացքում քիչ նկատելի խորը շունչ է քաշում, կարծեք թե նրան օդը չի հերիքում, սա տղամարդկանց շատ է դուր գալիս:
Իսկ կանայք սիրում են «խորը», բամբ ձայնով տղամարդկանց: Սա նշանակում է, որ կանայք ենթագիտակցորեն փնտրում են խոշոր չափերով, ֆիզիկապես ուժեղ, բայց ոչ ագրեսիվ տղամարդկանց:
Հետաքրքրական է, որ վերջերս գիտնականների մի այլ խումբ պարզել է, որ երբ կինը կամ տղամարդը ցանկանում է դուր գալ հակառակ սեռի ներկայացուցչին, ենթագիտակցորեն խոսում է ավելի ցածր ձայնով: