Գաբրիել Գարսիա Մարկեսի ազգականները վիճում են, թե որ երկրում պետք է թաղվի անվանի գրողի աճյունը։
Բանն այն է, որ կոլումբիացի գրողն իր կյանքի 50 տարին անցկացրել է Մեքսիկայի մայրաքաղաքում։ Նրա ազգականները, ովքեր ապրում են Մեխիկոյում, ցանկանում են աճյունը թաղել այնտեղ։
Սակայն կոլումբիացի ազգականները ցանկանում են նրան հուղարկավորել հայրենիքում։ Կոլումբիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ընդունվել է «սողոմոնյան որոշում»՝ աճյունի մի մասը կթաղվի Կոլումբիայում, մյուսը՝ Մեքսիկայում։ Հրաժեշտի պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 21-ին Մեխիկոյում։