Հաղորդավար Մարկ Սաղաթելյան այսօր ծանր վիճակում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Տեղեկությունը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից:
Հաղորդավարի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա գտնվում է վերակենդանցաման բաժանմունքում:
Նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ, հեմորագիկ ինսուլտ:
ASEKOSE.am-ի տեղեկություններով` Մարկ Սաղաթելյանը պատրաստվում է սեպտեմբերից Հանրային հեռուստատեսությամբ խոհարարական հաղորդում վարել:
Հիշեցնենք, որ 2012-ի հունիսի 22-ին Մարկ Սաղաթելյանը եւ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը վթարի էին ենթարկվել: