▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկային ճակատագրեր՝ տնակային ավաններում

Գյումրու վաղուց շարքից դուրս եկած և ապրելու համար այլևս ոչ պիտանի դարձած վագոն-տնակներում կյանքն անօթևան ընտանքների համար մի իսկական գոյապայքարի է վերածվումհատկապես Շիրակին բնորոշ ցրտաշունչ ձմռան ամիսներին:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները երկրորդ տարին է՝ տնակային ավաններում, սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին ձմռան ամիսներին ցուցաբերում էհիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ ձեռք բերված օգնություն՝ վառելափայտ, հագուստ և սնունդ: Ցավոք, տնակային ավաններում հաճախակի ենքհանդիպում նաև ծնողազուրկ ու հիմնականում տարեց տատ ու պապերի խնամքի ներքո բնակվող երեխաների:

Ներկայացվող տեսանութը ևս իր 13-ամյա թոռնուհու հետ սոցիալական ծանր պայմաններում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող տարեց կնոջ ապրելակերպի ու «Շիրակ կենտրոնի» կողմից նրանց ցուցաբերած աջակցության մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее