▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց բռնությամբ լռեցնողները պետք է հրապարակավ ապաշխարեն

ԱԻՄ-ի հայտարարությունը Մարտի 1-ի առիթով

2008թ.-ի Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմութեան ողբերգական էջերից է։ Այդ օրը բացայայտօրէն դրսեւորուեց որոշակի շրջանակների յանուն իշխանութեան ամեն ինչի, այդ թւում՝ անմեղ մարդկանց զանգուածային սպանութիւնների գնալու «բոլշեւիկեան» գործելակերպը։ Նման վայրագութիւն ժողովուրդը տեսել էր նաեւ 1991, 1995 եւ մանաւանդ՝ 1996թթ.։ Բարեբախտաբար, այն ժամանակ հնարաւոր եղաւ խուսափել մեծաքանակ զոհերից։

Անվիճելի է, որ Մարտի 1-ը տեղի ունեցաւ անցեալի հանցաւոր դրսեւորումների նկատմամբ մեր ընդհանրական հանդուրժողական վերաբերմունքի պատճառով։

Թւում է, թէ սատանայապաշտ բոլշեւիկները վաղուց չկան, սակայն ակնյայտ է, որ նրանք «նպատակն արդարացնում է միջոցները» իրենց գլխաւոր կարգախօսով ղեկավարուող բազում ժառանգորդներ են թողել։ Դրանց թւում են նաեւ այսօրուայ «քաղաքական գործիչներից» շատերը։

Մարտի 1 նախ եւ առաջ նշանակում է բանակի օգտագործում ընդդէմ ժողովրդի եւ ժողովրդավարութեան։ Այդ ամոթալի եւ հակաօրինական երեւոյթը վաղուց էր որդեգրուել հայ իշխանակիրների կողմից եւ բոլորս գիտենք, թէ ով է դրա հիմնադիրը մեզանում։ Յիշում ենք գոնէ 1996թ.-ը։

Այսօր կան ուժեր, որ շահարկելով Մարտի 1-ը կամենում են քաղաքական շահաբաժին ստանալ։ Այդպիսիներին նկատի ունենալով են մարդիկ երբեմն քաղաքականութիւնն անբարոյականութիւն համարում։ Մինչդեռ ճշմարիտ քա-ղաքականութեան հիմնական առաքելութիւնը ազգին՝ ժողովրդին ծառայելն է։

1987 թ. ասպարէզ իջած, «խորհրդային կայսրութիւնում» առաջին ազգային-ժողովրդավարական կազմակերպութիւն ԱԻՄ-ը, որը «ճանապարհ է բացել միւս բոլոր ուժերի համար», մասնակցում է արդարութեան, ժողովրդավարութեան եւ Հայաստանի ինքնիշխանութեան հետ կապուած բոլոր նախաձեռնութիւններին՝ թոյլ չի տայ մարտի 1-ը՝ այդ ազգային ողբերգութիւնը, օգտագործել յետին նկատառումներով։

Ժողովրդին՝ մարդկանց բռնութեամբ լռեցնելու գործելաոճի կնքահայրերն ու կատարողները նախ պէտք է հրապարակաւ ապաշխարեն, ժողովրդից ներողութիւն խնդրեն վաղեմութեան ժամկէտ չունեցող իրենց հանցաւոր դրսեւորումների համար եւ միայն դրանից յետոյ իրենց իրաւունք վերապահեն որպէս գործիչ ներկայանալ։

Բոլորիս համար Մարտի 1-ն ազգային ողբերգութիւն է, եւ բոլոր ազնիւ ու արդարամիտ մարդկանց պարտքն է նրա դատապարտմանը զուգահեռ անել ամեն ինչ այն մինչեւ վերջ բացայայտելու եւ մեղաւորներին դատարանի առաջ կանգնեցնելու համար։

1 մարտի 2014թ., Երեւան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее