▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ մի «մեշոկ կարտոշկա» են ուղարկում մանկատուն, մի քանի ամիս հեռուստաէկրանից չեն իջնում

Չակ Ֆինին 81տարեկան է և կուտակել է 7,5 միլիարդ դոլար, նա «»-ի հիմնադիրն է, կապում է 15 դոլարանոց էժանագին ժամացույց, կրում է աղքատիկ հագուստ, ռեստորաների փոխարեն նախընտրում է սովորական խորտկարանները, օգտվում է լայն սպառման արտադրանքի խանութներից, երթևեկում մետրոյով, տաքսիներով:
Նա վերջին 30 տարում վեց միլիարդ դոլար է հատկացրել բարեգործական տարբեր ծրագրերի: Սակայն հետաքրքիրն այն է, որ նա դա անում է առանց գովազդի, մնալով ստվերում…Նա չի սիրում, որ իրեն փառաբանեն, գովերգեն, իր ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը հինգ հարցազրույց է տվել լրատվամիջոցներին:
«Ես համոզված եմ, որ առավել հաճույք ես ստանում, երբ փողերը տալիս ես և տեսնում, թե նրանց օգնությամբ ինչպես է հայտնվում ասենք, օրինակ` մի հոսպիտալ: Առավել տրամաբանական է փողը ներդնել բարի գործերի համար, քան դնել բանկային հաշվում, թողնել կուտակվի, ավելանա…» ասում է Չակ Ֆինին:
Կարող է այս Ֆինին հայկական արմատներ ունի՞...Ախր շատ նման է մեր գործարարներին` իսկը համեստության տիպար, բարերար, ամաչկոտ, չափավոր, մարդկային, անշահախնդիր... Թե չէ մարդիկ կան մի «մեշոկ կարտոշկա» են տալիս, մի երկու տոպրակ ուտելիք ուղարկում մանկատուն կամ ծերանոց, մի քանի ամիս հեռուստաէկրաններից չեն իջնում…Նրանց շքեղ դղյակների, պալատների մասին, լիմուզինների ու այլ շքեղությունների, պերճանքի առարկաների մասին էլ չեմ ասում…Նույնիսկ մանկատուն, ծերանոց, դպրոց, Աժ նիստերի են գնում թիկնապահներով, էլ ինչ մետրո կամ տաքսի…
Չէ’, մերոնք այդպիսին չեն, իսկը Չակ Ֆինի են, դեռ մի բան էլ այն կողմ…Ախր շատ են համեմստ ու չափավոր է…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее