▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ ապրում են կարիճների ու օձերի հետ.a1plus.am

a1plus.am-ը գրում է. Տանը` ինչպես փողոցում: Այսպես են իրենց վիճակը բնորոշում Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի 70 շենքի բնակիչները: 4-րդ կարգի վթարային այս շենքում չեք գտնի որևէ մի բնակարան, որի պատերը ճաքած չլինեն ու որի բնակիչները չբողոքեն խոնավությունից: Շենքում կա 24 ընտանիք ու բազմաթիվ խնդիրներ: Ներառյալ ջրամատակարարմանը. «Մի հատ կռանթ կա, ես չեմ կարողանում, խեղճ աղջկեքս մեռան կրելով, ի՞նչ անենք»,- ասել  է բնակիչներից Թամարա Գրիգորյանը:

Մինա Գրիգորյանն իր ամուսնու և չափահաս աղջկա հետ բնակվում է մեկսենյականոցում: Ամուսնու հետ գետնին են քնում, անձրևային եղանակին առաստաղից ջուր է կաթում, իսկ ամռանը օձերն ու կարիճներն են հյուր գալիս. «Էրեխուս էսյան-էնյան եմ ուղարկում, որ կարիճը չկծի, ստիպված կատու եմ պահում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее