▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվելին հերոսացնողներ ջան, նախ լավ կանեք իմանաք, որ...

Երեկ նորից լուրեր տարածվեցին, որ գեներալ Մանվելի առողջական վիճակը վատացել է ու էլի ֆեյսբուքում հայտնվեցին պսեվդոհայրենասեր սուրենյանցոտ դեմքեր, ովքեր սկսեցին առողջություն մաղթել մեծ զորավարին, հիշել, թե Մանվելը ինչ հզոր կռված հերոս տղա է, որ նա է մեր անվտանգության երաշխավորներից մեկը, որ կռվի դեպքում Մանվելն է մեզ փրկելու չար թշնամուց ու ոչինչ, որ հիմա երկիրը թալանում է: Տո ասա այ ոչմիբանից չջոկող տուֆտա դեմքեր էդ Մանվե՞լն է հերոս: 
Արի ու մի ասա. արա, Մանվե՞լն ա հերոս ու կռված, տո դա պրոֆեսիոնալ թուրքի գյուղ թալանող էր, ով հարստություն դիզեց այդ կերպով ու հետո էդ հարստությունով դարձավ ֆեոդալ և անցավ իր համար զորավարական իմիջի կերտմանը: Իսկական հերոս տղերքից շատերը հողում են հանգչում այսօր, իսկ կենդանի մնացածներն էլ մոռացության են մատնվել ու հենց մանվելների պատճառով, որովհետև մանվելները նրանց ստվերից անգամ վախենում են ու արեցին ամեն ինչ որ բոլորը կորեն տեսադաշտից: 
Ինչևիցե, Մանվելին հերոսացնողներ ջան, նման տխմարություններ գրելուց առաջ, լավ կանեք իմանաք, որ ձեր «հերոսը» Արցախում հայտնվել է ոչ թե հայրենասաիրական նկարտումներից ելնելով, այլ այն պատճառով, որ իր քշած կամազով ավտովթարի մեջ է ընկել, որտեղ մարդկային զոհեր են եղել ու դատվածությունից խուսափելու համար ճողոպրել է Արցախ, որտեղ այդ թվերին էլի շատ հանցագործներ էին ապաստան գտնում շարժման իրարանցման ներքո: Հետո Մանվելը հնարավորություն է տեսել հարստանալու՝ դիակապտության ու մառադյորության հաշվին, իսկ հետո՝ տեսնելով որ գործը առաջ ա գնում, անցել է ավելի մեծ մասշտաբների: 
Ասեմ ավելին, Մանվելին հերոս սարքողներ ջան, էդ քանի՞ հաջողված օպերացիա գիտեք կռվի ժամանակ, որի հեղինակ նշվում է «զորավար» Մանվելը: Իսկ ես կասեմ ձեզ, որ ՈՉ ՄԻ: Կռվի ժամանակ Մանվելը հայտնի է եղել սեփական ենթակաների նկատմամբ արյունարբու վերաբերմունքով, հսկայական զոհերով, 18 տարեկան երեխեքին մսաղացի մեջ գցելով ու «շտռաֆբատերի» պրակտիկայի կիրառությամբ, իսկ նրա ամենամեծ ֆիասկոն պատերազմի ժամանակ եղել է 1993-ին, երբ նրա պատճառով ձախողվեց Աղդամի առաջին գրոհը ու ունեցանք տասնյակ եթե ոչ հարյուրավոր զոհեր: Այ էս ա ձեր Մանվելը ու մի համարձակվեք պղծել իսկական հերոսների հիշատակն ու վաստակը սրա նմաններին հերոսացնելով: 
Հիմա Մանվելն ու մանվելանմանները երկիր են թալանում, Էջմիածիններ են ստրկացնում և աջ ու ձախ տարածում, թե որ կռիվ եղավ ես եմ ձեզ պաշտպանելու: Սրա նմաններն առաջին փախնողներն են լինելու կռվի ժամանակ,- հավատացնում եմ ձեզ:

 

Գեղամ Ասլամազյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее