▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է. նրան տանում են բուժզննման

Ադրբեջանում գերեվարված ՀՀ  քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ  Մամիկոն Խոջոյանին արդեն վերադարձնել են հայկական կողմին։ Այս տեղեկությունն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը, ապա կատակով նկատեց.

«Բոլոր ժամանակների ամենահայտնի «հետախույզին» վերադարձրել են, այժմ նրան տանում են բուժզննման»:

Ավելի վաղ Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների հարցերով հանձնաժողովի մամուլի քարտուղար Շահին Սահիլովն ադրբեջանական «ԱՊԱ»-ին ասել էր, որ  պլանավորվում է Մամիկոն Խոջոյանի  վերադարձը հայկական կողմին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Մամիկոն Խոջոյանին ներկայացրել էր որպես «դիվերսանտ»:

 ԿԽՄԿ գրասենյակի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

Ժնև (ԿԽՄԿ) – Այսօր հայաստանցի քաղաքացիական անձը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվեց Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։ Անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են վերջինիս մինչ հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։

Գործելով որպես չեզոք միջնորդ ու իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։

Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее