▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է ֆրանսահայ մեծ նկարիչ Ժանսեմը. մարդ, ով նկարեց այն, ինչ նկարել չէր կարելի

Փարիզում, 93 տարեկան  հասակում մահացել է  ֆրանսահայ մեծ նկարիչ Ժանսեմը:

Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից։

Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ։

Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։

2001-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելել է Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին։

Ժանսեմը հոյակապ ձևավորումներ է տվել տասնյակ գրքերի, մասնավորապես Կամյուի, Բոդլերի, Լորկաի, Սերվանտեսի և այլ մեծանուն գրողների գրքեր:

Նկարչի աշխատանքները զարդարում են աշխարհի բազմաթիվ թանգարանները:

Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու-Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզաննում, Բեյրությում և այլ քաղաքներում: Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի շրջանակներում, նրա կտավները ցուցադրվել են նաև Մոսկվայում: Ժանսեմի բազմաթիվ աշխատանքներ ցուցադրված են Լուվրում, Ճապոնիայի ժամանակակից արվեստների թանգարաններում, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում և անձնական հավաքածուներում:

 

 


  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее