58 տարեկան հասակում, սրտի կաթվածից, ԱՄՆ-ում մահացել է դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:
Asekose.am-ին հայտնի է դարձել, որ նրա աճյունը տեղափոխվելու է Հայաստան:
Արամ Ղարաբեկյանը դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Ս.Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաև Ջ.Դրուգմանի և Լ.Բերնշտայնի մոտ: Երկար տարիներ եղել է Հայաստանի պետական Կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1988թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:
Asekose.am-ը ցավակցում է Արամ Ղարաբեկյանի հարազատներին ու ընկերներին: