Այս տարի Լիտվայի Հանրապետության խորհրդարանում`Սելմասում, հռչակագիր էր ընդունվել, է Լիտվայի և Լեռնային ղարաբաղի բարեկամության խումբ ստեղծելու մասին:
Վերոնշյալ իրադարձությունից որոշ ժամանակ անց, Ադրբեջանի արտգործնախարարությունը ամեն կերպ փորձել է լիտվացի պատգամավորների նկատմամբ ճնշումներ իրականացնել, որի նպատակը Բարեկամության խմբի լուծարումն էր: Չնայած այն հանգամանքին, որ այդ խմբի մեջ մտնող 12 խորհրդարանակններից 2-ը տարբեր պատճառներով դուրս են եկել Բարեկամության խմբից, սակայն խումը շարունակում է գործել:
Ադրբեջանական զլմ-ներն էլ խմբի գործունեության վերաբերյալ տարաբնույթ լուրեր են տարածում ` մասնավորապես նշելով, թե իբր Բարեկամական խմբի անդամների ճնշող մեծամասնությունն արդեն լքել է խումբը:
Թեմայի շուրջ մեկնաբանություններ է տվել Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանն այն լուրերը, թե Լիտվա-Արցախ բարեկամական խմբի անդամները լքել են խումբը, ինչի արդյունքում խումբը փաստացի լուծարվել է, Է. Շարմազանովը նշել է. «Նման բան չկա, ադրբեջանցիները հերթական անգամ ապատեղեկատվություն են տարածել: Ղարաբաղի բարեկամության խմբում ընդգրկված են 10 խորհրդարանականներ, խմբի ղեկավարը Դալիա Կուդիտեն է (Dalia Kuoditen), իսկ խմբի գործունեությունը ընթանում է բնականոն հունով»:
Նշենք, որ Լիտվայի խորհրդարանում ստեղծված բարեկամական խմբի ու նրա անդամների մասին տեղեկատվությունը զետեղված է նաև Լիտվայի խորհրդարանի պաշտոնական կայքում :