▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լեռնեցիների պարը» արձանախումը ոչնչացվում է. ո՞վ է պատասխանատու

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր հայտնի է դարձել, որ Դվին հյուրանոցի հարակից տարածքում տեղադրված «Լեռնեցիների պար» արձանախումբը ոչնչացվում է: Այս խնդիրը բուռն քննարկումների տեղիք տվեց:  Գլխավորապես քննարկվում է այն հարցը, թե ով է պատասխանատու նշված  արձանախմբի անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը փորձել է պատասխանել այդ հարցին և նման հաղորդագրություն է տարածել.

 «2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովը քննարկել է քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած «Լեռնցիների պար» քանդակախումբը «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը, այն մտայնությամբ, որ տևական ժամանակ է, ինչ  «Դվին» հյուրանոցը վերակառուցման փուլում է գտնվում և, հյուրանոցի հետ, պարսպից ներս է մնացել նաև քանդակաշարը` հայտնվելով հանրության տեսադաշտից դուրս:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են քանդակը տեղափոխելու նախադեպ չստեղծել, մանավանդ, «Լեռնցիների պար»-ը համահունչ և ներդաշնակ է հենց տվյալ տարածքին:

Նախօրեին արդեն իսկ ՀՀ կառավարությունը, հանձին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության, հաստատել է «Դվին» հյուրանոցի հետ կապված պայմանագրային փաթեթը: 
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ` քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու և քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով` վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:

Երևանի քաղաքապետարանը իր մտահոգուրթյունն է հայտնում հուշարձանի վնասվելու այսօր արձանագրված փաստի առնչությամբ: 

Հաշվի առնելով, որ «Լեռնցիների պար» քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը՝ քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել «Լեռնցիների պար» քանդակախմբի վերականգնման գումարները` ապահովելով նաև հուշարձանի անվտանգությունը»:

 Լուսանկարը` panarmenian.net

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее