Եկավ ամառային երեկոն ու ես նորից հիշողությունների գիրկն ընկա: Կարծես, ամեն օր սպասում եմ, որ առավոտյան պատուհանից նայելիս կտեսնեմ հին ու բարի երևանցիներին` բուրդ չբխող տատիկներին, նարդի խաղացող տղամարդկանց, խալի լվացող կանանց: Կարոտում եմ չարաճճի երեխաների թութ գողանալու տեսարանը, տղաների ֆուտբոլն ու աղջիկների գործնագործը: Անգամ բակում խաղացող երեխաների ծնողների պատուհանից նայելով բարձր «շուտ տուն կգաս» արտահայտությունն եմ կարոտում: Առաջ ուրիշ էր:
Երեխաների հետ զբոսնելու համար պետք չէր զանգել իրենց բջջայիններին, պետք էր կանգնել պատուհանների տակ ու բարձր գոռալ նրանց անունները: Հիմնականում մի քանի հոգով էինք գոռում, մրցակցություն էինք տեսնում դրա մեջ, թե ում ձայնն է ավելի բարձր: Իսկ «մա-մա, մա-մա» կանչելը, որ խնդրեինք մի քիչ էլ մնալ բակում: Իսկ մեր «հալամուլան»… Գնում, հարևանի տնից ջուր էինք խմում, երբ ծարավում էինք, որ մայրիկը տուն չկանչի: Ու մինչև ուշ գիշեր խաղում էինք: Վախի գործոն չկար: Ու հարցը նրանում չէ, որ երեխա էինք, պարզապես մարդիկ էին ուրիշ: «Հարևանություն» անել գիտեին:
Հիմա հիշում եմ, որ ժամանակին դռները բաց էինք թողնում, վստահ լինելով, որ ոչ մի միջադեպ տեղի չի ունենա, հավատս չի գալիս: Կամ էլ ո՞վ հիմա բանալին կթողնի դռան առաջ գցաց գորգի տակ: Ախր առաջ անում էինք ու վստահ էինք, որ բոլորն այնքան հարազատ են, որ ոչ մի գողության մասին խոսք լինել չի կարող: Մեծերի հետ վարդավառ էինք նշում, բակում սեղան էինք դնում, քեֆ էինք անում: Ուրիշի ուրախությունը մեր ուրախությունն էր: Իրար համար «սրտացավ» էինք: Ու՞ր են իմ երևանցիները, ու՞ր է իմ Երևանը` հին Երևանս, որի մասին երգում է Ֆորշը: Գուցե դեռ կա՞, ես չեմ տեսնում: Չգիտեմ, կարող է մեկի համար «ավելի լավ Երևանը» ներկայիս Երևանն է, բայց ինձ համար ավելի լավն էր 90-ականների Երևանը` չնայած բոլոր այն ժամանակի դժվարություններին:
Անյա Լավրովայի գրառումը
Ֆեյսբուք