pressing.am-ը ներկայացրել է հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանի հոդվածը` Կոմիտասն ու ... Հոկտեմբերի 27-ը:
Դու` որ մարգարեացար, թե կիսատ-պռատ ևեթ` հյուսիս ենք նայելու,
Լավ թե վատ` հյուսիսից է նորը գալու,
Դու` որ մարգարեությանդ նաև հավատացի~ր,
Ինչո՞ւ հանկարծ լռեցիր, խռովեցի~ր…
Այդ ի՞նչ հասկացար վարդապե~տ, որ պապանձվեցի՞ր:
Հայացքը քո ավելի հեռո՞ւն հասավ…
Այդ ինչ տեսա՞վ, վիլլեժյուֆիյան քո խցի հետև`
Այդ ինչ անդունդ ու վիհ տեսա՞վ…
Հազարապատիկ արագ քո միտքն այդ ու՞ր սլացավ,
Ի՞ նչ տեսավ, որ մենք դեռ պիտի տեսնեինք…
Տեսնեինք պիտի, թե ոնց են սապոգով բերան գոցում,
Մուրճ ու մանգաղով մարդ հնձում ու մահիկ-յաթաղան պատճենում…
Դու, որ երազում էիր Սևանա վանքում ապրել` հիմա ասում ես.
-Գնամ Սևան, ինչ անե՞մ…
Դու` մեծդ մարգարե, ասում ես.
-Մահ չկա, որովհետև…հենց սա է մահը,
Ու տրտնջում ես.
-Ինձ հանգիստ թողեք…
Ամերիկաբնակ հայ ռեժիսոր Արտակ Սևադայի ''The Genex'' բլոքբասթերային ֆիլմի սցենարում Կոմիտասի կերպարն օգտագործված է կերտելու համար մի ''ֆիքշն'' ` ոչ իրական պատմություն, որտեղ Կոմիտասն ունի ապօրինի զավակ (ծանոթություն.Կոմիտասն Էջմիածնից հեռանալով կարգալույծ չէր եղել և շարունակում էր կուսակրոնության իր երդման ներքո մնալ):
Մի ամերիկահայ կնոջ կյանքի իրական պատմությամբ ներշնչված այդ սցենարում` նույն այդ կնոջը ներկայացնող կերպարը` ՍԱԼԼԻ-ն դարձել է Կոմիտասի ծոռնուհին, ով հայերի ցեղասպանության խնդրին որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում, մինչև որ օտարազգի իրավաբանը նրան ներգրավում է Կոմիտասի բանկային հաշվի համարի հետ կապված դատական հայցի մեջ: Այս կերպարը, ինչպես պարզվում է Սևադայի հարցազրույցներից, շատ է գրավել Նաթալի Փորթմանին և հեղինակը հենց նրան է տեսնում Սալլի ՍՈԼՈՄՈՆԻ դերում:
Ըստ Սևադայի` Կոմիտասի անձնական կյանքը ֆիլմի ''Դա Վինչի կոդն'' է:
Ի դեպ, ֆիլմում հայ հնագույն նոտագրության` խազագրի տարրը ևս օգտագործված է :
Երբ հայտնի դարձավ այս նախագծի մասին` լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց եղեռնի հարյուրամյակին` հենց 2015 թվականի ԱՊՐԻԼԻ 24-ին ֆիլմն էկրան հանելու փաստը և հոլիվուդյան աստղերի հնարավոր մասնակցությունը:
ԲԱՅՑ ԿԱ ՄԻ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԿԱՐևՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ.
-Մի՞թե ''ֆիքշն'' ժանրը թույլ է տալիս ԿՈՄԻՏԱՍԻ անունն այսպե'ս ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ...
Ֆիլմի անունը ևս մի հանելուկ է կրում:
Ինչպես ժամանակին Բարաք Օբաման էր խուսափում ԳԵՆՈՑԻԴ եզրույթից` ԵՂԵՌՆ հայերեն բառն օգտագործելով, մեր հայրենակից ռեժիսորն էլ` Ռաֆայել Լեմկինի ''ՋԵՆԵՔՍ '' եզրն է օգտագործում, որը քչերին է հասու որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ իմաստավորող բառ` թեև հենց դա է խորհրդանշում իր բաղադրիչ ''գեն' և 'էքս'' (վերացնել, ոչնչացել) արմատներով: Հասկանալի է. ԱՄՆ պետական դեպարտամենտի հետ խնդիրներ չունենալու համար է:
Սակայն...ստացվում է, որ ՖԻԼՄՈՒՄ ՀԵՆՑ ԿՈՄԻՏԱՍԻ ԳԵ՞ՆՆ է արատավորվում ...
Բավական չէ, որ Կոմիտասը` վարդապետության իր երդումը խախտելով ապօրինի զավակ ու կին /common law wife/ ունի ֆիլմում, դեռ ''պարանոյա'' ունեցող թոռ էլ ունի. Սթիվ Սոլոմոնը` Կոմիտասի որդի Հարրի-Հարութ Սոլոմոնի որդին:
Սա պարզ է դառնում ֆիլմի կայքում տեղադրված սցենարից:
Ի՞նչ է նշանակում, երբ Կոմիտասի անունն այսպես ԱՎԻՐՎՈՒՄ Է, սակայն ֆիլմի կայքում Կոմիտասի բանաստեղծությունների անգլերեն թարգմանության ներքո գրված է սբ.` ՍՈՒՐԲ Կոմիտաս /St. Komitas/...
Եվ ինչ է նշանակում` ֆիլմը էկրաններ կբարձրանա 2015 թ. ապրիլի 24-ին, որը...միջազգային կինո շուկայի ու կինո դիտման օրն է համարվում:
Կոմիտասի հիվանդության բազում ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ բացելու փոխարեն` նորն է ավելանում...
Այս առնչությամբ` առաջարկում եմ ծանոթանալ ուշագրավ մի հոդվածի:
Սևադան սցենարը գրել է Ալան Կատցի հետ միասին: Ֆիլմի պրոդյուսերներից մեկը Ռիչարդ Սապերստեյնն է, իսկ կինոբաշխողը / դիստրիբյուտորը /`Հարվի Վայնշտեյնը, ''Միրամքաս'' ընկերության նախկին տնօրենը:
Ֆիլմի հեղինակների ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ հայերի ցեղասպանության մասին արտահայտված է հետևյալ նախադասությամբ, որը հանդիպում է սցենարում:
Մեջբերում եմ.
'' (...) այն /խոսքը ենթադրաբար ''գերմանական'' մի բանկի մասին է. հեղ. Լ.Հ./ ֆինանսավորում էր Բեռլինը Բաղդադին կապող երկաթուղին, որն էլ oսմանյան թուրքերի համար պատճառ էր տեղահան անելու և սպանելու հայ ազգաբնակչությանը'':
Թուրքական բուն գործոնը ֆիլմում շեշտված չէ, իսկ Գերմանիան ակնհայտորեն դարձել է թիրախ: Հասկանալի է, բայց հարցն այդ չէ:
Սևադան իր հարցազրույցներից մեկում ասում է.
'' Սա կոմպրոմիսի հաշվին չի արված, սա արված է էն հաշվին, որպեսզի հասկանալի լինի, թե իրական կազմակերպիչները ովքեր են եղել... ''
Մըսրա Մելի'քն է քո դուշման,
Գընա իր հետ կռիվ արա:
Հարկ եմ համարում հիշատակել լայնորեն ոչ հայտնի մի քանի անուն.
Emmanuel Carasso /'Միություն և Առաջադիմություն' կուսակցության հիմնադիր` պառլամենտական, առաջին համաշխարհայինի տարիներին` Օսմանյան կայսրության սննդի մատակարարի պաշտոնն էր զբաղեցնում/, Yehezkel Sasson Bohor Eskenazi /պառլամենտական/, Vladimir Jabotinsky / ' Երիտ թուրք''-ի խմբագիր/, Իզրայել Գելֆանդ-Ալեքսանդր Պարվուս /մեծահարուստ և ազդեցիկ մի հեղափոխական, երիտթուրքերի ֆինանսական և քաղաքական խորհրդական և զենքի հիմնական մատակարար /, Կարլ Ռադեկ-Karol Sobelsohn /շարունակելի.../:
Սրանք էլ մարդիկ են, ովքեր հսկայական ''ներդրում'' են ունեցել հայոց ցեղասպանության, այնուհետև այն կոծկելու և Հայաստանի առաջին հանրապետության հողային կորուստների մեջ` 20-ական թվականներին միջազգային իրավունքի տեսակետից ԱՆՕՐԻՆԱԿԱՆ պայմանագրերի կնքմանն աջակցելով (այդ առնչությամբ` Արա Պապյանի հեղինակային հաղորդումները լսել այստեղ և այստեղ:
-Ապա Մելիքն ուր է հիմա:
-Ա'յ, էն կանաչ վրանի տակ քնա'ծ է, տե'ս:
Ճանաչո՞ւմ ենք այդ թշնամուն.Նա անուններն ու տեսքը անընդհատ փոխում է, իսկ ՆՊԱՏԱԿԸ երբեք:
Նա մեկ դառնում է երիտթուրք, մեկ բոլշևիկյան հեղափոխական, մեկ` բրիտանական լրտես, մեկ սենատոր, իսկ ավելի հաճախ` բանկիր, դաժանագույն ՎԱՇԽԱՌՈՒ և արյունարբու մի բանսարկու, ով մարդկային ցանկացած ցեղի ներկայացուցչի ի վիճակի է բնաջնջել` սեփական նպատակների իրականացման համար:
ԻՆՔՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ.
-Ազգությունդ,-պահապան ցերբերներից մեկը քեզ հարցրեց:
-Հայ քրիստոնե~ա:
-Հայ չկա',-մութ շեյթանի ջաբրայիլը ժայթքեց:
Վարդապե'տ, ինչ եղավ հետո, հիշո՞ւմ ես,
Գանգատուփումդ փայլա՞կը շանթեց ու դու…
Ո'չ, դու ոչ թե ցնորք ու տեսիլ ունեցար, այլ հասկացա~ր…
Հասկացար` վարդապե'տ, թե ազգին քո`
Ով է իր շիկացած կռքի կուրծք հնոցը նետել…
Ո~վ` և ո~ւմ ձեռքով է մի ողջ ազգի` իր ջոջ կռքին կորբան արել.
Ու դու` վարդապե'տ, նրանց հետ նստում-ելնում, անգամ հաց էիր կիսում,
Ու դու` վարդապե'տ, նրանց սմբակներն ու կոտոշները չէ՞իր տեսնում…
Դու…լուռումո~ւնջ քո գործն էիր անում,
Աստծո հետ` մեն-մենակ կռվի ելած,
Դու հոգվոց խազագիրն էիր բացում,
Աշխարհաստեղծման առաջին ելևէջումի հանելուկը վերծանում:
Վարդապե~տ` դու սրանց ոնց չէ՞իր ճանաչում…
Դու` վարդապե'տ` սրանց վաղո~ւց էիր իմանում, բայց….
Հազա~ր ափսոս, ջոջ կռքի ամենագաղտնի անունը` Փարիզից մինչև Սալոնիկ`
Ո~նց չէիր իմանում…
''Եվ ճշմարտությունը կազատի քեզ...'': Սա ''The Genex'' ֆիլմի նշանաբան-ԼՈԶՈՒՆԳՆ է:
Ո՞ր ճշմարտությունը, սակայն ... Բանկային ֆինանսավորման մասին կիսաճշմարտությունն ու մեծագույն հայերից մեկի` Կոմիտասի անձնական ''ՋԵՆԷՔՍԻ'' ճշմարտությո՞ւնը...
Լավ, մի ճշմարտություն էլ ես ասեմ.
Գիտե՞ք, թե որ օրն են Կոմիտասին հողին հանձնել…-Հոկտեմբերի 27-ին:
Վիլլեժյուիֆի /ֆր. Հրեավան/ հոգեբուժական կլինիկայում վախճանված Կոմիտասին հենց այդ օրը հրաժեշտ տվեցին Փարիզում….
'' Ձուկն իր գլուխէն կը հոտի, ազգն՝ իր մտաւորականներէն։ ..."
Ռուբեն Սևակ
Եթե ''ֆուտբոլային խաղերը'' դիվանագիտության ու քաղաքագիտության պարտությունն են, ապա ոչ պակաս նշանակալի են նաև` մտավորականների պարտությունները...
Պոլսո օտար հողի վրա մեր մտավորականների աճեցրած մշակութային ծառն անողոքաբար կտրվեց 1915-ին: Նման ծառեր հայերը պարբերաբար աճեցրել են նաև Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում, Հոլիվուդում...
Որպես վերջաբան` ևս մի քանի անուն`
Ակնունի-Խաչատուր Մալումյան (1865-1915)
Ռուբէն Զարդարյան (1874-1915)
Վարդգես-Հովհաննես Սերենգուլյան (1871-1915)
Գրիգոր Զոհրապ (1861- 1915)
Տիրան Քելեկյան (1862-1915)
Այս մտավորականներին, բացի մահվան միևնույն տարեթվից, միավորում է ևս մի բան.
ԲՈԼՈՐԻՆ ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ:
Նրանք չէին ենթադրում, որ ''ԵՂԲԱՅՐՆԵՐԻ'' հետ կարելի էր այդպե'ս վարվել...
''Գառնուկի պէս անզէն ցեղ մը ամէ՛ն օր, ամէ՛ն օր կը յօշոտուի։ Իսկ մեր գամբռները խելօքցեր, փիլիսոփայացեր, քաղաքակրթուեր են, տիեզերական եղբայրակցութեան մը խօսքերը կ՚ընեն մեզի, ու կ՚երազեն այն հեռաւոր օրուան՝ ուր գայլ ու գառնուկ մէկտեղ կ՚արածուին…։ ''
Ռուբեն Սևակ
Իսկ ''The Genex'' ֆիլմի պաշտոնական կայքի տիտղոսաթերթն ազդարարում է համահայկական մի դրամահավաք`այս պրոյեկտին շունչ ու մարմին տալու համար...
Այո', ճշմարտությունն ի զորու է ազատել:
Սակայն միմիայն նրան, ով ականջ ու աչք ունի և միտք` լսածն ու տեսածը
ԾԱՆԵԼՈՒ ...
Լուսինէ Հովհաննիսեան
/երաժիշտ, հրապարակախոս, բժիշկ/
Նոթ: Հոդվածում մեջբերված երկու հատվածները Լուսինէ Հովհաննիսեանի դեռևս անտիպ '' Կոմիտասական'' պոեմից են :
Նյութը` սկզբնաղբյուր կայքում