▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կո՛չ իշխանավորներին

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիտեմ, որ ո՛չ մի միջոցով, ո՛չ մի երկյուղով, ո՛չ մի պատժով չի կարելի անարդարությունը արմատախիլ անել, այն արդեն շատ խորն է արմատացել: Կաշառք վերցնելու անազնիվ գործը դարձել է անհրաժեշտություն և պահանջ, նույնիսկ այնպիսի մարդկանց համար, որոնք չեն էլ ծնված անազնիվ լինելու համար: Գիտեմ, որ արդեն շատերի համար գրեթե անհնար է ընդհանուր հոսանքին դեմ գնալ:

Մեր երկիրը արդեն կործանվում է ո՛չ թե օտարերկրյա քսան ազգերի արշավանքներից, այլ հենց մեզնից, որ օրինական իշխանություններից բացի արդեն կազմել է մի այլ իշխանություն, որն ավելի ուժեղ է ամեն տեսակ օրինական իշխանությունից: Սահմանվել են սեփական պայմաններ, ամեն ինչ գնահատվել է, և նույնիսկ գները հանրահայտ են դարձել:

Եվ ո՛չ մի իշխանավոր, թեկուզ և նա իմաստուն լինի բոլոր օրենսդիրներից ու իշխանավորներից, ի վիճակի չէ չարիքը ուղղելու, որքան էլ որ նա սահմանափակի վատ աստիճանավորների գործողությունները, նրանց վրա որպես վերակացու կարգելով ա՛յլ աստիճանավորների:
Ամեն ինչ անօգուտ կլինի, քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը չի զգացել, որ ինքը ճիշտ այնպես, ինչպես ժողովուրդների ապստամբության ժամանակներում, զինվել է ընդդեմ {թշնամու}: Այդպես պետք է ապստամբի անարդարության դեմ:

Ես դիմում եմ ձեզնից նրանց, ովքեր որևէ հասկացողություն ունեն, թե ինչ է մտքերի ազնվությունը: Ես հրավիրում եմ հիշել այն պարտքը, որ ամենուրեք մարդու առաջ կանգնած է: Ես կոչ եմ անում, ավելի մոտիկից քննել ձեր պարտքը և ձեր երկրային պաշտոնի պարտականությունը:


Ն. Գոգոլ «Մեռած Հոգիներ»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее