▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլինի՞ ՀՀ-ում հարուստ մեկը, ով իր ունեցվածքը կներդնի քաղաքական համակարգի ճգնաժամը հաղթահարելու համար

Հաղթահարել փաստացի մեկ կուսակցության -ՀՀԿ մոնոպոլ տիրապետման համակարգը, սրանում է վիճակը փոփոխելուն ուղղված հիմնական բանալին․․․

Այս հանգամանքն աչքաթող անել, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ․․․

Հիշեցում․ 1990թ․ երբ կոմունիստական վարչակարգը պարտվեց ընտրություններում, ամենառաջին քայլը, որը կատարվեց Հայաստանում/ և ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային այլ երկրներում/ կոմկուսի սեփականության ազգայնացումն էր․․․․

Հիմա ՀՀԿ-ի մենիշխանության հիմքը ոչ թե նրա գաղափարախոսությունն է, այլ իր ահռելի սեփականությունը, միջոցները, որի համեմատ ոչ մի այլ քաղաքական ուժ չունի համարժեք ռեսուրսներ․․․ կլուծվի՞ այս հարցը, իրավիճակը կփոխվի․․

Գաղափարական այլընտրանքի նշանակությունն ու դերը, որը պետք է ներկայացվի քաղաքացիներին, չի կարելի նսեմացնել, միանշանակ այն անհրաժեշտ է, բայց միայն այն բավարար չի կարող լինել․․․․

«Հայկական երազանքը» պետք է ունենա նաև լուրջ նյութական, ֆինանսական ապահովում, որը համեմատելի լինի ՀՀԿ-ի ռեսուրսներին․․․

Քաղաքական պատմությունը /հին, թե նոր/ այլ օրինաչափություն ցույց չի տալիս․․․

Հ․Գ․ Հա, միայն չնշեք այնպիսի օրինակ, երբ հինգ րոպեի ընթացքում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո հրաժարվում են նախագահական ընտրություններին մասնակցելուց, և որպես ինդուլգենցիա կառուցում Եկեղեցի․․․»:

Արթուր Սաքունց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее