▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիև. ցուցարարները զգուշանում են. հնարավոր է՝ տանիքներին դիպուկահարներ կան

Կիևում շարունակվում են բախումները: Ցուցարարները կրկին գրավել են Ուկրաինական տունը և նոր բարիկադներ են կառուցում կենտրոնական մուտքի մոտ:

УНИАН-ի թղթակիցը հաղորդել է, որ ցուցարները հետապնդում են իրավապահներին:

Այս պահին Մայդանում շուրջ 30 հազար ցուցարար կա: Նրանք հավաքում են կուտակված ջարդոնները և  դրանով նոր բարիկադներ կառուցում: Արդեն բարիկադներ են կառուցվել մի քանի փողոցներում:  Ցուցարարները միմյանց զգուշացնում են թաքնվել բարիկադների հետևում, քանի որ հնարավոր է՝ շրջակա տանիքներին դիպուկահարներ լինեն:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее