▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաստելմանի հիվանդությամբ տառապող 16-ամյա տղան մահացել է. ընտանիքն օգնության կարիք ունի

Tsayg.am-ը գրել է. Մահացել է գյումրիաբնակ 16-ամյա Հակոբ Ավետիսյանը: Պատանին տառապում էր Կաստելմանի հիվանդությամբ, որն ըստ մասնագետների՝ քաղցկեղի բացառիկ տեսակ է, և որ հանրապետությունում հնարավոր չէր վիրահատության իրականացումը: Պատանու հիվանդությամբ պայմանավորված ընտանիքի անդամները վաճառել էին տան ամբողջ գույքը, վարկային տարբեր տոկոսադրույքներով ձեռք բերել գումարներ: Ներկայում Ավետիսյանների ընտանիքը հայտնվել է անելանելի կացության մեջ: Ընտանիքն ակնկալում է բարեգութ մարդկանց նույնիսկ նվազագույն աջակցությունը:

Այս ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077 70 80 10, 094 98 05 23

«Ցայգ» հեռուստաընկերության  տեսանյութը պատմում է  երեխայի հիվանդության պատմությանն ու նրա ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее