Վերջերս հասկացա, որ «աշխատավարձ» բառը բավարար չէ անդրադառնալու վարձատրության գոյություն ունեցող բոլոր դեպքերին:
Երբեմն մենք ստիպված ենք լինում կատարված վարձատրությանը անբարեկիրթ ձևով անվանել «կաշառք» և, ավելին, այդքանով չբավարարվելով, կոչ ենք անում պայքարել դրա դեմ, կամ դժգոհում ենք, որ տեղի ունեցող պայքարը անարդյունավետ է:
Այս չդադարող գլխացավանքից ազատվելու համար առաջարկում եմ մեր լեքսիկոնում ունենալ նաև «ծառայելավարձ» բառը: Ասում եք՝ բարեհնչուն չէ՞: Հավատացնում եմ ձեզ՝ այդ նորաստեղծ բառի մի քանի կիրառումներից հետո, ձեր այդ տպավորությունը կվերանա, նամանավանդ, որ դուք հնարավորություն կունենաք շրջանցել բացասական էմոցիաներ առաջացնող այդ չարչկված «կաշառք» բառը:
«Ծառայելավարձ» բառի օգնությամբ շատ քաղաքակիրթ ձևով կարելի է, օրինակ, անդրադառնալ ԱԺ-ում տիրող դրությանը, որը ձեզ չձանձրացնելու նպատակով, կանեմ հաջորդ ստատուսով: