«»՞
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին
պատճեն՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
Կարո Եղնուկյանից 11 սեպտեմբերի 2013թ.
Արդէն տաս օր է ձեզ (ձեր ընտանիքին) պատկանող Երևանի Ծածկած շուկայի ճակատին փակցված է իմ դիմանկարը «Մասոն», «․․․գրանտակեր», «․․․լրտես» «վարձու ընդդիմադիր» մակագրություններով։
Ես մասոն չեմ, սակայն մասոն լինելը դժբախտություն չեմ համարում, չնայած այն բանին, որ գիտեմ՝ բոլշևիկյան դաստիարակություն ստացած տգետների համար «ազատություն, հավասարություն և եղբայրություն» կարգախոսներով ներկայացող մասոնները վտանգավոր են համարվում։ Հետևաբար, հասկանում եմ, որ դա բռնարարքների սադրանք է։
Լավ գործերի համար «գրանտ» ստանալը (ինչ անում է նաև ձեր ղեկավարած պետությունը) նույնպես արատավոր երևույթ չեմ համարում։ Սակայն առայսօր «գրանտ» չեմ ստացել։ Ինքս «գրանտ»-ներ տվել եմ դեռ այն ժամանակներում, երբ դուք երևի չէիք էլ լսել դրա մասին։
Ինչ վերաբերում է «լրտես»-ին, այստեղ խոսելն ավելորդ է։ Սակայն դա ծանր մեղադրանք է և դուք կամ պետք է ապացուցեք կամ ծանր զրպարտության համար պատասխանատվության ենթարկվեք։ Կա նաև քրեական պատասխանատվություն՝ իմանալ և չհայտնելու մասին։ Դուք ազգային անվտանգության մարմիններին հայտնե՞լ եք, որ լրտես եք գտել։ Իմանալ և չհայտնելու համար քրեական հոդված կա։
«Վարձու ընդդիմադիր»-ի վերաբերյալ նախ ճշտեմ, որ միայն մի կուսակցության եմ պատկանել և պատկանում, այն էլ 1988 թվականից։ Դա կոմունիստկան կայսրության տարածքում բացահայտ գործող առաջին կազմակերպությունն է՝ ԱԻՄ-ը, որի ենթակառույց «Անկախության բանակ»-ի մի հատվածի հիման վրա էլ ձևավորվել է ձեր կուսակցությունը՝ ՀՀԿ-ն։ «Հարգիր ծնողներիդ» (տվյալ դեպքում՝ քաղաքական ծնողներիդ) պատվիրանը մոռացել եք. լավ չէ։ ԱԻՄ-ից դուրս քաղաքացիական նախաձեռնությունների նույնպես մասնակցել եմ ու պիտի մասնակցեմ նաև ձեր նմանների սխալ դրսևորումների դեմ։ Ինչ վերաբերում է «վարձու» բառին, ապա վարձով աշխատելը վիրավորական չհամարելով հանդերձ նշեմ, որ երբեք վարձով չեմ աշխատել, բացառությամբ մեր ընտանեկան «բիզնես»-ը։ Վարձու ծառայողներ մեր համաամերիկյան ընդգրկում ունեցող «բիզնես»-ում շատ ենք ունեցել, սակայն նրանց երբեք վարձկան ու ճորտ չենք դարձրել և մեր արտաբիզնեսային գործերին չենք խառնել։
Ինչու՞ եմ այս ամենը գրում։ Ես բարի մարդ եմ. բոլշևիկյան թարախից հեռու ապրած, ծնողներս են այդպես դաստիարակել և ձեզ կոչ եմ անում անմիջապես հանել այդ պաստառը և հրապարակավ ներողություն խնդրել ինձնից ու մոլորության մեջ գցված քաղաքացիներից։ Հակառակ դեպքում խոստանում եմ ձեզ, որ իրական իրավական հարթության վրա ձեր պատասխանատվության բաժինը շատ ավելի մեծ կլինի։
Ժամանակից շուտ մի խանդավառվեք. Մաքսային միությունը չի դադարեցնում Եվրոպական Մարդու իրավունքների դատարանի լիազորությունները։ Դրանից բացի իրազեկում եմ, որ եթե բարեակամական հորդորս չկատարեք, ինքս էլ մի փոքր ծախս կանեմ և ձեր դիմանկարով և համապատասխան ճշմարիտ մակագրություններով պաստառներով կզարդարեմ Երևանի մի շարք շենքերի ճակատները։
Ողջախոհության հաղթանակի ակնկալիքով՝
Կարո Եղնուկյան Երևան Զաքյան 8, բն.37 հեռ. 098-209347
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին
պատճեն՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
Կարո Եղնուկյանից 11 սեպտեմբերի 2013թ.
Արդէն տաս օր է ձեզ (ձեր ընտանիքին) պատկանող Երևանի Ծածկած շուկայի ճակատին փակցված է իմ դիմանկարը «Մասոն», «․․․գրանտակեր», «․․․լրտես» «վարձու ընդդիմադիր» մակագրություններով։ Ես մասոն չեմ, սակայն մասոն լինելը դժբախտություն չեմ համարում, չնայած այն բանին, որ գիտեմ՝ բոլշևիկյան դաստիարակություն ստացած տգետների համար «ազատություն, հավասարություն և եղբայրություն» կարգախոսներով ներկայացող մասոնները վտանգավոր են համարվում։ Հետևաբար, հասկանում եմ, որ դա բռնարարքների սադրանք է։Լավ գործերի համար «գրանտ» ստանալը (ինչ անում է նաև ձեր ղեկավարած պետությունը) նույնպես արատավոր երևույթ չեմ համարում։ Սակայն առայսօր «գրանտ» չեմ ստացել։ Ինքս «գրանտ»-ներ տվել եմ դեռ այն ժամանակներում, երբ դուք երևի չէիք էլ լսել դրա մասին։Ինչ վերաբերում է «լրտես»-ին, այստեղ խոսելն ավելորդ է։ Սակայն դա ծանր մեղադրանք է և դուք կամ պետք է ապացուցեք կամ ծանր զրպարտության համար պատասխանատվության ենթարկվեք։ Կա նաև քրեական պատասխանատվություն՝ իմանալ և չհայտնելու մասին։ Դուք ազգային անվտանգության մարմիններին հայտնե՞լ եք, որ լրտես եք գտել։
Իմանալ և չհայտնելու համար քրեական հոդված կա։ «Վարձու ընդդիմադիր»-ի վերաբերյալ նախ ճշտեմ, որ միայն մի կուսակցության եմ պատկանել և պատկանում, այն էլ 1988 թվականից։ Դա կոմունիստկան կայսրության տարածքում բացահայտ գործող առաջին կազմակերպությունն է՝ ԱԻՄ-ը, որի ենթակառույց «Անկախության բանակ»-ի մի հատվածի հիման վրա էլ ձևավորվել է ձեր կուսակցությունը՝ ՀՀԿ-ն։ «Հարգիր ծնողներիդ» (տվյալ դեպքում՝ քաղաքական ծնողներիդ) պատվիրանը մոռացել եք. լավ չէ։ ԱԻՄ-ից դուրս քաղաքացիական նախաձեռնությունների նույնպես մասնակցել եմ ու պիտի մասնակցեմ նաև ձեր նմանների սխալ դրսևորումների դեմ։ Ինչ վերաբերում է «վարձու» բառին, ապա վարձով աշխատելը վիրավորական չհամարելով հանդերձ նշեմ, որ երբեք վարձով չեմ աշխատել, բացառությամբ մեր ընտանեկան «բիզնես»-ը։
Վարձու ծառայողներ մեր համաամերիկյան ընդգրկում ունեցող «բիզնես»-ում շատ ենք ունեցել, սակայն նրանց երբեք վարձկան ու ճորտ չենք դարձրել և մեր արտաբիզնեսային գործերին չենք խառնել։Ինչու՞ եմ այս ամենը գրում։ Ես բարի մարդ եմ. բոլշևիկյան թարախից հեռու ապրած, ծնողներս են այդպես դաստիարակել և ձեզ կոչ եմ անում անմիջապես հանել այդ պաստառը և հրապարակավ ներողություն խնդրել ինձնից ու մոլորության մեջ գցված քաղաքացիներից։ Հակառակ դեպքում խոստանում եմ ձեզ, որ իրական իրավական հարթության վրա ձեր պատասխանատվության բաժինը շատ ավելի մեծ կլինի։Ժամանակից շուտ մի խանդավառվեք. Մաքսային միությունը չի դադարեցնում Եվրոպական Մարդու իրավունքների դատարանի լիազորությունները։ Դրանից բացի իրազեկում եմ, որ եթե բարեակամական հորդորս չկատարեք, ինքս էլ մի փոքր ծախս կանեմ և ձեր դիմանկարով և համապատասխան ճշմարիտ մակագրություններով պաստառներով կզարդարեմ Երևանի մի շարք շենքերի ճակատները։
Ողջախոհության հաղթանակի ակնկալիքով՝ Կարո Եղնուկյան