Aif.ru-ն հաղորդում է, որ մահից կես տարի առաջ AK-47 իքնաձիգի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը նամակ է գրել պատրիարք Կիրիլին.
«Իմ հոգու ցավն անտանելի է, միևնույն անլուծելի հարցն է ինձ տանջում` եթե իմ ինքնաձիգը մարդկանց կյանքեր է խլում, ուրեմն ես էլ՝ Միխայիլ Կալաշնիկովս, 93 տարեկան, գյուղացու որդի, քրիստոնյա և իր հավատքով ուղղափառ, մեղավոր եմ մարդկանց մահվան մեջ, թեկուզ անգամ` թշնամու»:
Կալաշնիկովը նամակն անպատասխան չի մնացել: Պատրիարք Կիրիլը շնորհակալություն է հայտնել նրան ուշադրության համար և ասել, որ Կալաշնիկովը հայրենասիրության օրինակ է: