«Տրանսպորտի թանկացման դեմ պայքարող մի խումբ երիտասարդներ ծանր պայմաններում շարունակում են իրենց պայքարը. ցերեկը շոգ, գիշերը` ցուրտ: Իսկ ՀՀ, հատկապես պայքարող քաղաքացին պետք է պայքարն արժանապատիվ կերպով անցկացնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակա ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
Անդրադառնալով ակտիվիստների կողմից վրանների տեղադրմանն ու ոստիկաների կողմից ցուցաբերած դիմադրությանը` բանախոսը փաստեց.
«11:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանները պարզապես «հարձակում» գործեցին վրանների վրա: Իսկ ինձ ապօրինի կերպով առևանգեցին` վնաս հասցնելով նաև գույքիս, այսինքն տվյալ դեպքում բարձրախոսիս: Այն դեպքում, որ իմ կողմից որևէ հանցանք և զանցանք չի կատարվել: 3 ժամ և մի փոքր ավելին ապօրինի պահելուց հետո ինձ բաց են թողել»:
Ինչ վերաբերում է ՀՀ մի շարք քաղաքացիների կողմից Քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույցին` վերլուծաբանն ասաց.
Ես ինքս այդ նստացույցին դեմ եմ, բայց, քանի որ խմբի անդամների մի մասը որոշել է անել` մենք պետք է օժանդակենք:
Հարցին, թե ի՞նչ կլինի շարժման հետագա քայլը` Արգիշտի Կիվիրյանը պատասխանեց, որ տրանսպորտի ուղեվարձի դեմ պայքարը պետք է ձևավորի հասարակական դիմադրության ավելի շարժում.
«Թե ինչպես կհասնենք դրան` ցույց կտա ժամանակը: Կա հրաբխային զանգված և այն անպայման կպայթի»,-եզրափակեց բանախոսը:
Անի Կարապետյան