Երեւանում ջրի սակագինը կնվազի։ Ասուլիսի ժամանակ նման հայտարորթյուն է արել «ԵրևանՋուր» ընկերության հաղորդակցության և հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը: Նա տեղեկացրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է սահմանել «Երևան-Ջուր» ընկերության սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման նոր սակագներ։
Ջրօգտագործողները օգտագործված 1 խմ ջրի դիմաց կվճարեն 170 դրամ 256 լումա, նախկինում գործող 174,059 դրամի փոխարեն։
Ջրի սակագինը նվազել է 3 դրամ 803 լումայով :
Որոշումն ուժի մեջ կտնի հուլիսի 21-ից։