▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջեկի Չանը շփոթել է արքայազներ Ուիլյամին և Հարրիին

Ո՞վ կարող էր մտածել, որ բրիտանական գահի ժառանգորդները կարող են այդքան իրար նման լինել. սա, թերևս, Ջեկի Չանի տեսանկյունից:

Հայտնի դերասանի և արքայազներ Ուիլյամի ու Հարրիի հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնում, որտեղ անցկացվել է գիտաժողով` ի պաշտպանություն կենդանիների: Հայտնի է, որ Ջեկի Չանը կենդանիների պաշտպաններից է: Այդպիսին են նաև արքայազները:

Times-ի հետ զրույցում Չանը ապացուցել է, որ իր հումորը դեռ տեղն է` պատմելով, թե ինչպես է Հյուսիսային բևեռում ողջունել արքայազն Ուիլյամին, ով պարզվել է, որ ամենևին էլ նա չէ, այլ...Հարրին: 

Դերասանը, ճիշտ է, ներողություն է խնդրել` չմոռանալով նշել, որ նրանք իրար «շատ են նման»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее