Գիտեմ, որ հուզականությունը քաղաքական կատեգորիա չէ: Այլապես՝ աշխարհն այլ կլիներ...Ես էլ /բառիս համար ներողամիտ եղեք /թքած ունեմ՝ թե դեմոկրատիա ,թե քաղաքականություն կոչվածների վրա, եթե դրանք չեն ճանաչում հոգևորի սահմանները:
Այն, որ այլ են այս հողագնդի արդարություններն ու նախապատվությունները, լոզունգներն ու գաղափարախոսությունները` վաղու~ց եմ հասկացել: Պայքարը հատուկ է ուժեղ մարդկանց, չեմ դժգոհում...Բայց մի սարսափելի ափսոսանք է ամեն անգամ այցի գալիս, երբ թերթում եմ անուրջներս, ուսանածս, ստեղծածս, նպատակներս:
Ավա~ղ, անլեզու հիշողություններ:
ընդամենը...
Հայրենի երկրի` մյուս, բազմաթիվ սիրահարների նման հասկացա, ցավոք, որ հավատարմությունն անբուժելի հիվանդություն է, դավաճանությունը` նպատակներին հասնելու առողջ ապրելակերպ...Եվ զուր կուրծք չծեծեմ,Աստված է դատավոր...
Մայիսմեկյան օրվա խորհրդին... գումարեմ վերջին խոսքերս.
Բազմաչարչար մեր ժողովրդի ճակատագրով «տոգորված» բոլոր երեսապաշտերին` «փառք»...
Անավարտ մնացած նպատակների, չիրականացված երազանքների, չծնված, գեղեցիկի թևերին անհույս սավառնող խոսքերի և հնչյունների, սիրտը` սրտին բարուրող, զորացնող, սիրեցնող արարչությունները վանդակելու, գլխատելու, վեհն ու արժեքավորը ժողովրդի հեղինակություններից, մեծություններից խլելու, նրանց անգնահատելին արժեզրկելու, հային` հայությունից զրկելու` «ազգասեր հավատարմության» համար:
Հազա~ր ափսոս:
Ես քո հերն եմ անիծել` ժամանակ...