▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճագարին հեռացրել են Մանդելայի ականջից

Նելսոն Մանդելայի բրոնզաձույլ արձանի ականջում հայտնված ճագարին վերջապես հեռացրել են: Հարավային Աֆրիկայի մշակույթի նախարարի ներկայացուցիչն ասել է, որ իրենք տեղյակ չեն, թե դրանից հետո ուր են տարել ճագարին և, հետո, նրա խոսքով,  նախարարությունը ճագարի անհետացման համար պատասխանատվություն չի կրում և այն տնօրինելու իրավունք չունի:

Հիշեցնենք, որ Քանդակագործներ Անդրե Փրինսլուն և Ռուհան Յանսե ֆոն Վուրեն հայտարարել էին, որ ականջի մեջ ճագար են տեղադրել, քանի որ նախարարությունը նրանց արգելել է իրենց անունները փորագրել արձանի ոտքերին: Բացի այդ, քանդակագործները ցանկացել են ասել, որ իրենց ստիպել են աշխատել լարված մթնոլորտում` գործն արագ ավարտին հասցնելու համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее