▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխան Զաքարյանը չի շփվում Գագիկ Ծառուկյանի հետ և էլի չի գա ԱԺ նիստերին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վե­րահսկիչ պալատի նախկին նա­խագահ, ԱԺ  «Ծառուկյան» դա­շինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը եւ չի մասնակ­ցի սեպտեմբերի 11-14-ի քառօրյային: Զաքարյանը չի շփվում խմբակցության անդամների հետ, եւ խմբակցությունում չգի­տեն, թե նա ապագայի ինչ ծրագրեր ունի:

Ապրիլի 2-ի ընտրություններից հետո Իշխան Զաքարյանն ու Գագիկ Ծառուկյանը եւս չեն շփվել:

Ըստ մեր տեղեկությունների՝պատճառը Ռոբերտ Քոչարյանի եւ Իշխան Զաքարյանի վերջին շրջանում խիստ սերտ շփումներն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее