▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ ու՞ր էր Սեյրան Օհանյանը սպանված զինվորների նախորդ հուղարկավորությունների ժամանակ

Նոր համացանցով նայում էի սպանված զինվորի հուղարկավորությունը: Սեյրան Օհանյանը ոչ միայն մասնակցում էր հուղարկավորությանը, այլ նաև համբուրում հանգուցյալին: Բայց արդյոք սա առաջի՞ն դեպքն էր: Ոչ: Մենք պարզապես հողին հանձնեցինք հերթական նահատակին, որը զոհվեց ոչ թե հանուն հայրենիքի, այլ զոհաբերվեց բանակում տիրող ամենաթողության մթնոլորտին: Իսկ ու՞ր էր Սեյրան Օհանյանը նախորդ հուղարկավորությունների ժամանակ: Եթե այսօրվա սպանվածի ծնողները չդիմեին նման հուսահատ քայլի և չփորձեին սպանվածի դին բերել Երևան, պաշտպանության նախարարը կգնա՞ր հեռավոր մի գյուղ մասնակցելու, կրկնում եմ, հերթական զոհի հուղարկավորությանը: Կարծում եմ ոչ: Կարծում եմ մենք պարզապես ականջալուր կլինեինք ՊՆ-ի հերթական անմիտ ու ոչինչ չասող հայտարարությանը: Իսկ ինչու կանգեցրեցին ծնողներին ճանապարհին, խղճահարությունի՞ց արդյոք: Այո, խղճահարությունից, բայց ոչ ծնողների հանդեպ, այլ կառավարության: Երևի սարսափելի կլիներ սեփական այլանդակությունը տեսնել դիակի տեսքով մարմնավորված: Գուցեև անկեղծ էր նախարարի համբույրը, բայց ավելի անկեղծ կլիներ, եթե համբույրին հետևեր հրաժարականը:

 

Լրագրող Ծովինար Նազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее