▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքան էլ փորձեք աղտոտել կամ շահ փնտրել արարքներիս մեջ` չի ստացվի...Արմեն Էլբակյան

Պատահական չէ,որ հենց Սուրբ ծննդյան օրը լույսը բացահայտեց խավարը...
Ցավում եմ,որ մեզանում ապրում են մարդիկ, որոնք սեփական անձը քննելու և հետևություն անելու ընդունակություն չունեն,այլ զբաղված են այս կամ այն մարդուն վիրավորելով և վարկաբեկելով ,փոխանակ որևէ հանրոգուտ գործով զբաղվելու...

Ինչքան էլ փորձեք աղտոտել կամ շահ փնտրել արարքներիս մեջ` չի ստացվի...Մի տառապեք .... Ես հորիցս ժառանգել եմ թանկարժեք պատգամներ`անշահախնդիր ծառայել իմ ժողովրդին, սիրել հայրենիքը, սիրել Աստծո եկեղեցին, իմանալ ու կատարել նրա պատգամները:

Ամպհովանին բռնելը և <<ՊԻՆԴ ԲՌՆԵԼԸ>> անձամբ ինձ համար մեծ խորհուրդ ունի, ցավում եմ , որ անգամ դա կարող է դառնալ ծաղրի առարկա:

Փորձում եմ հասկանալ, որ լավ օրից չէ , որ ոմանք չարությամբ են արձագանքում, գուցե նրանց սիրտը լցված է ցավով հավատացեք իմն էլ, շատ անարդար երևույթների հանդեպ, բայց ,եկեք սիրելիներս, ցավի մեջ էլ Մարդ մնանք...


<<Քիչ է այս աշխարհը վատն է , ուզում եք ավելի վատը դարձնել, սարքել ձեզ նման...>>. Վիլյամ Սարոյան


Արմեն Էլբակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее