▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպիսին չպետք է լինել» պուրակում Սուլթան Համիդի արձանը դնենք

Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ սկսված քննարկումները նոր մտորումների առիթ դարձան: Հիմա մտածում եմ, որ թերևս իմաստ ունի մի արձանախմբային պուրակ ունենալ՝ «Ինչպիսին չպետք է լինել» անունով: Ես սկսում եմ թվարկել շարքը այն մարդկանց անունների, ովքեր ճակատագրական բացասական դեր են խաղացել Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում: Դրանք տարբեր ծավալի ազդեցություններ են:

Քանդակագործի խնդիրը պետք է լինի այդ մարդկանց ներկայացնել իրենց բացասական կերպարներում: Այդ մարդիկ, թե հայերից են, թե՝ «ուրիշներից»,-թուրք, ռուս, պարսիկ, քուրդ, գուցե նույնիսկ՝ հայ կամ հույն-բյուզանդացի: Դրանք կարող են վաղ միջնադարից լինել՝ ընդհուպ մինչև առնվազն հիսուն տարի առաջ մահացածները /հիսուն տարին, կարծում եմ, բավական ժամանակ է, որպեսզի մարդու վարքը դիտվի ժամանակի մեջ/:

Առաջարկում եմ չափանիշներ, դրանք կարելի է համալրել կամ դրանց կարելի է առարկել,-կոնկրետ բացասական ազդեցության արարքի վկայություններ, որոնք վերլուծաբանների կողմից հիմնավոր առարկություններ չունեն. հիմնավորելու համար հղում չանել քաղաքականացված ակադեմիական պատմագրությանը:
Ես սկսում եմ նախնական ցանկը, և խնդրում եմ այն շարունակել՝  հիմնավորումներով: Նախապես դեմ եմ Վասակ Սյունեցուն այս ցանկը գլխավորող դնելուն, բավական փաստարկված առարկություններ կան:
-Պետրոս Գետադարձ կաթողիկոս,-Բագրատունյաց հարստությունը և Անի քաղաքը հանձնեց բյուզանդացիներին: Դրանից հետո եղած քաղաքական զարգացումները ոչնչով չփաստեցին այդ քայլի արդարացվածությունը;
Նադիր Շահ,-Արևելյան Հայաստանի բնակչության տեղահանողը;
-Սուլթան Համիդ - Արևմտյան Հայաստանի հայության բնաջնջման նախաձեռնողը;
-Թալիաթ, Էնվեր, Ջամալ եռյակը, - հայոց Ցեղասպանության հիմնական գաղափարակիրները և իրականացնողները; 
-Լենին, Ստալին, Բերիա /ավելի փոքր ծավալով՝ գնալով փոքրացող Շահումյան, Միկոյան, Մուղդուսի: Սրանց վերաբերյալ փաստարկներ կբերեմ հաջորդիվ/:

Հրանուշ Խառատյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее