▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչպես մեկընդմիշտ ձերբազատվել անցանկալի մազերից. Խորհուրդ բժիշկ-մաշկաբանից

Ի՞նչպես  մեկընդմիշտ ձերբազատվել անցանկալի մազերից:

Պատասխանում է ` “Ավանտա” Ժամանակակից Էսթետիկ Կոսմետոլոգիայի Բժշկական Կենտրոնների ցանցի բժիշկ-մաշկաբան Գրետա Դավթյանը:

 

- Երկար ժամանակ ոչ ցանկալի մազերը հնարավոր էր հեռացնել միայն մազահեռացման ավանդական դարձած մեթոդներով (թելով, սափրելով, ոսկով կամ շաքարաջրով ), որոնք հեռացնում էին մազերի միայն երևացող հատվածը, անտեսելով մազարմատը: Մազարմատը հեռացնելու  առաջին ամենահաջող փորձը կատարվել է էլեկտրոէպիլյացիայի օգնությամբ: Սակայն, քանի որ այս պրոցեդուրան վնասում է մաշկը, որն էլ իր հերթին առաջացնում է ցավ , իսկ որոշ դեպքերում ոչ ճիշտ կատարման դեպքում թողնում անցանկալի հետևանքներ, շատերը խուսափում էին այս մեթոդից:

Այսօր արդեն հին մեթոդներին փոխարինում է  նորը` լազերային էպիլյացիայի վերջին սերնդի սարքավորումը, որն ամբողջ աշխարհում համարվում է անցանկալի մազերից վերջնականապես ձերբազատվելու ամենաարդյունավետ մեդոդը: Այս մեթոդը մեր տարածաշրջանում առաջարկում է “Ավանտա” Ժամանակակից Էսթետիկ Կոսմետոլոգիայի Բժշկական Կենտրոնների ցանցը:

 

Չափից  ավելի  մազոտությունը  փոխանցվո՞ւմ  է  արդյոք ժառանգաբար:

- Չափից ավելի մազոտությունն արտահայտվում է մազերի ընդհանուր կամ տեղայիան  աննորմալ աճով` մաշկի այն հատվածներում, որտեղ սովորաբար աճում է անզեն աչքին չերևացող աղվամազ:
Բժշկությունը մազոտությունը բացատրում է կանանց մասկուլինիզացիայով: Առավել նկատելի և տհաճ է դեմքի մազոտությունը: Մեծ խնդիր է նաև ոտքերի և ձեռքերի մազոտությունը` հատկապես ամռանը: Կան նաև կանայք, որոնց մեջքի և կրծքի շրջանում նույնպես մազեր են աճում: Բժշկությունը և գիտությունը հաստատում են, որ կանանց մազոտությունը ժառանգական է: Հաճախ մազոտությունը կախված է կլիմայից կամ որոշակի ռասայի պատկանելիությունից: Բացի դրանից, մազոտությունը կարող է լինել  իծնե:
Այն չի վերանում սաղմնային զարգացման շրջանում, այլ, ընդհակառակը, պահպանվում է և զարգանում, բայց ամենից հաճախ մազոտության առաջացման  պատճառ են լինում ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարումները: Բժիշկները գտնում են, որ կնոջ կյանքում կա երկու շրջան, երբ մազոտության ակնհայտ առաջացումը  առաջացնում է լուրջ անհանգստություն:

Առաջինը դա  սեռական հասունացման շրջանն է

-Երկրորդը դա կլիմակտերիկ շրջանն է

Շատ կանանց մոտ մազոտության աճը ուղեկցվում է ճարպահոսությամբ, դաշտանի ուշացումով և գլխացավով:

 

Ի՞նչպես  բուժել  չափից  ավելի  մազոտությունը:

-Այս հիվանդությունն ամենից հաճախ կապված է  օրգանիզմի ֆունկցիոնալ փոփոխության հետ և միայն ֆիզիոթերապևտիկ միջոցների ընդունումը մեծ մասամբ անբավարար է:

Գլխավոր խնդիրն է` պարզել, թե որն է մազոտության առաջացման պատճառը: Դա հաճախ պահանջում է  մանրակրկիտ հետազոտություն և արդյունքները ստանալուց հետո` բուժումը իրականացվում է  երկու ուղղությամբ, դեղամիջոցների ընդունմամբ  և լազերային էպիլյացիայի միջոցով, որը հաջողությամբ կիրառվում է “Ավանտա” Ժամանակակից Էսթետիկ Կոսմետոլոգիայի Բժշկական Կենտրոններում: Լազերային էպիլյացիայի պրոցեդուրան կատարվում է շատ արագ: Լազերի լույսի ազդեցության ներքո կատարվում է մազարմատի ջերմային քայքայում: Լազերային էպիլյացիայի առաջին պրոցեդուրից հետո դիտվում է մազերի քանակի ակընհայտ քչացում, մազերը նոսրանում են:  Լազերային էպիլյացիայի կատարման ընթացքում զգացվում է թեթևակի տաքություն: Պրոցեդուրայի ավարտից հետո նկատվում է որոշակի կարմրություն, որը անցնում է 1 – 2 ժամվա ընթացքում: Վերջնականապես անցանկալի մազերից ձերբազատվելու համար անհրաժեշ է կատարել պրոցեդուրան որոշակի քանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее