▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են փչացնում ամանորյա տրամադրությունը. «Զվարթնոցում» մարդիկ ժամերով սպասում են թռիչքին

Մոտ երեք հարյուր  հայաստանցիներ Զվարթնոց օդանավակայանում սպասում են իրենց մեկնումին  Հնդկաստանի Գոա հանգստյան գոտի, որտեղ մտադիր են դիմավորել Ամանորը:Ըստ Asekose.am-ի տեղեկությունների, օդանավակայանի մեկնումի սպասասրահում են նաև դեպի Ամանորին Եգիպտոս մեկնողները:

Նրանց  տոնական տրամադրությունը փչացրել է  «Յունոնա տուր» տուրիստական ընկերությունը, որի  միջոցով  էլ մարդիկ ամանորյա  ուղեգրեր են գնել:

Գիշերը նախատեսված թռիչքը հետաձգվել է ու մինչ այս պահը չի իրականանում:

Ըստ որոշ տեղեկությունների, խնդիր է առաջացել ավիաընկերության հետ,որի հետ  «Յունոնա տուր»-ը պայմանավորվել էր իրականացրել ամանորյա չարտերային չվերթները: 


Զվարթնոց օդանավակայանում  գտնվող ուղևորները զայրացած են ու անորոշ վիճակում:

Asekose.am-ը կհետևի իրադարձությունների զարգացմանն ու կներկայացնի մանրամասներ միջադեպից:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее