▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ հուլիսի 1-ից, պետք է աշխատավարձերի բարձրացում լինի, երբ ֆինանսական տարվա սկիզբ հունվարի 1-ն է ընդունված

Հայաստանյան իշխանությունները հայտարարում են, որ 2014 թվականի հուլիսի մեկից բարձրանալու են պետական և քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը... Ընդորում, բարձրացումները լինելու են անօրինակ...Այսինքն, նախարարությունների, պետական հիմնարկների աշխատողներն այնքան բարձր աշխատավարձ են ստանալու, որ ամբողջ օրը երգելու են. «Այսքան ուրախ կյանքը մեր Տիգրան Սարգսյանն է տվել»...
Իսահակյանը գրել է. «Չեմ հավատում խոստումներիդ, տառապանքս փորձ ունի»... Դեռ մեկ տարի առաջ էր խոստացվել աշխատավարձերի անօրինակ բարձրացում, սակայն դա տեղի չունեցավ:Ընդամենը ներդրվեց եռամսյակային պարգևատրման համակարգը, որը հնարավորություն տվեց երկու ամիս ապրել պարտքերով, երրորդ ամսում վճարել պարտքերն ու նոր պարտքեր վերցնել...
Հիմա խոստանում են 2014-ի հուլիսի 1-ից... Իսկ ինչու՞ հուլիսի 1-ից, երբ Հայաստանի համար ֆինանսական տարվա սկիզբ հունվարի 1-ն է ընդունված... Եթե որևէ մեկն այս «տրամաբանությունը» կարողանա հոդաբաշխ կերպով մեկնաբանել, կարող է արժանանալ բուռն ծափահարությունների...
Մի հարց էլ, ինչու՞ մեր իշխանությունները խոստումներ չեն տալիս բարձրացնելու գիտության ու մշակույթի աշխատողների աշխատավարձերը...
ՊԱՏԱՍԽԱՆ - Նրանք թքած ունեն գիտության ու մշակույթի վրա, նրանց գիտնականն Ահարոն Ադիբեկյանն է, որը, փառք Աստծո, իշխանությունների կողմից լավ վճարվում է, մշակույթն էլ նախարարով-օլիգարխով կազմակերպվող ուտուշ-խմուշներն են...

Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее