▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու ես անցավ գլուխդ դնում ցավի տակ.Շամշյանը` Պետրոս Ղազարյանին

 

Պետրոս ջան, ուղղակի ապշում եմ…հիմա որ ասեմ` կասես ասեց: Ախր տգիտությունն էլ չափ ու սահման պիտի ունենա: Ախր, ինչու ես անցավ մեծ գլուխդ դնում ցավի տակ: Որտեղ կարդացիր, որ ես պաշտպանում եմ Սյունիքի մարզպետին, որի «քաջագործությունների» մասին տարիներ շարունակ բարձրաձայնել եմ:

Այն մարզպետին, որի տանը մեծ քանակությամբ զենքի, նրա անպարկեշտ արտահայտությունների մասին առաջինը ես բարձրայնեցի, քո ղեկավարած ծրագիրն էլ դրան անդրադարձավ: Բա լավ, ուր էին լրագրողներդ, այ կներես արտահայտությանս համար' «գործընկեր», ինչու չէիր ուղարկել Սյունքի' դեպքը լուսաբանելու: Վախեցել էիր: Եթե պաշտպանելուց լինեի, չէի խոսա դրա մասին, քեզ էլ հնարավորություն չէի տա «սուրբ» երևալու և ուրիշի հաշվին վարկանիշ հավաքելու: Մի բան գրելուց առաջ գոնե կես րոպե մտածում ես… չնայած ում ինչ եմ ասում: Մտածելու համար ուղեղ ա պետք, ինչը քո դեպքում ի սպառ բացակայում է:

Գագիկ Շամշյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Գորիսում երեկ  տեղի ունեցած կրակոցներին` գրել էր. «Սյունիքի մարզպետին FB ում երկու մարդ են պաշտպանում. Մենուան ու Շամշյանը։ Իբր հարձակվել են մարզպետի տան վրա, դե խեղճ Զարզանդն էլ ընդամենը մեկին սպանել ա, երկուսին ծանր վիրավորել։ Տարօրինակ հարձակում։ Ես քծնողներին, քծնելով կարիերա անողներին հասկացել եմ, բայց արյան, մահվան վրա...հայերենս չի ներում բնութագրեմ» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее