▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են Հյուսիսային համալսարանի մի խումբ աշխատակիցների հեռացնում աշխատանքից

Հարգելի ՀՀ ԿԳ նախարար պրն. Աշոտյան խոսում էիք հակակոռուպցիայից, ակնարկում, որ կրթական ոլորտում ձեզ «յանմ» հաջողվում է դրական ընթացք, առաջ խաղացում մտցնել հակակոռուպցիայի հետ կապված, բայց ես ոնց հետևություն եմ անում դուք դա հասկանում եք կոռուպվիայի առաջ խաղացումով: 
Պահանջում եմ, որպեսզի բացատրություն տաք որպես տվյալ ոլորտի առաջին պատասխանատու, թե ինչու են Հյուսիսային համալսարանի մի խումբ աշխատակիցների արձակուրդային չտալու համար հեռացնում աշխատանքից: Թե այդ ինչպես է, որ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը առանց վախի զգացումի հնարամիտ լուծում գտնում խնայողություն կատարելու համար և որպեսզի իր աշխատակիցներին ամառային արձակուրդներին ավելորդ գումար չվճարի, հունիս ամսին մարդկանց հեռացնում է աշխատանքից, իսկ երբ սկսվում է ուսումնական շրջանը, սեպտեմբերից կրկին գրանցում է որպես աշխատողներ: 
Եթե պետք է փաստաթղթեր էլ կարող եմ ներկայացնել, եթե հաստատ խնդրին լուծում տալու ցանկություն կունենաք: Չնայաց ինչպես իմ նախորդ գրառումներից հասկացա, դուք ի վիճակի չեք անգամ ձեր ոլորտում խնդիր լուծել և տարբեր հնարքներով խուսափում եք պատասխան տալուց:

 

Ալբերտ Գասպարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее